«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է այն հարցին, թե ով է լինելու թիկնազորի պետը, քանի որ նախկին պետը՝ Էդուարդ Բաբայանը պատգամավոր է դարձել։

«Արդեն երկար ժամանակ է, երբ Բաբայան Էդիկը ոչ թե անվտանգության պետն է, այլ Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնականը, անվտանգության պետը Սարգսյան Արամն է»,–նշել է նա։


Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը նրան Ազգային ժողով է բերել, որ անձեռմխելիություն ունենա՞ եւ քրեական պատասխանատվության չենթարկվի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Էդուարդ Բաբայանին ես չեմ բերել Ազգային ժողով, նրան ժողովուրդն է բերել, նա ամենաշատ ձայներն է հավաքել»։

Նշենք, որ չնայած Էդուարդ Բաբայանի անվան հետ կապված բազմաթիվ սկանդալային պատմություններիմ, նա ԲՀԿ ցուցակով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էր։