«Ես նշել եմ՝ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի՝ որոշակիորեն հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է:

Սակայն հաշվի առնելով նաև հանրության արձագանքը, միանաշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այսօր Աժ ամբիոնց Իրանի մասին հնչեցրած իր կարծիքին, պարզաբանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

«Ես ցանկանում եմ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները: Գուցե բանավոր խոսքի ընթացքում եղավ նման վրիպակ, որն այլևս չի կրկնվի»,- ասել է Կոնջորյանը: