Վերաքննիչ դատարանում վերսկսվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Մինչ դատարանի ներսում դատական նիստ է ընթանում՝ դրսում՝ բողոքի ակցիա են իրականացնում Մանվել Գրիգորյանի ազատության դեմ ընդվզող քաղաքացիները:

Լրագրողների հարցին՝ արդյոք դատարանում ներկա կլինի՞ Մանվել Գրիգորյանը, վերջինի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ առողջական վիճակից ելնելով, չի լինի:

Հիշեցնենք, որ Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել էր փաստաբանների՝ իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։