Աստղային երկնքի սիրահարները պատրաստվում են տեսնել երեք աստղագիտական երեւույթների բավականին հազվադեպ համադրությունը, որը կոչվում է «Արյունոտ սուպերլուսին», հաղորդում է BBC-ն:

Այդ երեւույթը կոչվում է սուպերլուսին, քանի որ այս օրերին Լուսինը Երկրին շատ մոտ կլինի

Այդ մոտեցման արդյունքում Արեւի ճառագայթներն ընկնում են Լուսնի մակերեւույթին Երկրի մթնոլորտի պրիզմայով, եւ արբանյակն ստանում է մուգ կարմիր երանգավորում. այստեղից ծագում է «արյունոտ Լուսին» անվանումը:

Իսկ հյուսիսամերիկյան հնդկացիները հունվարյան լիալուսինն անվանում էին «գայլի Լուսին»:

Լիալուսինը կսկսվի գիշերը՝ ժամը 02:35-ին ըստ Գրինվիչի, եւ կավարտվի 07:49-ին, իսկ լրիվ խավարումը տեղի կունենա 05:12-ին:

Բացի Բրիտանիայից, խավարումը տեսանելի կլինի Ռուսաստանի հյուսիս-արեւելքում, Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում, Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում, Պորտուգալիայում, Արեւմտյան Աֆրիկայի որոշ շրջաններում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաեւ Ասիական-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանի արեւելյան մասերում: