Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13։00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի եւ ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։

Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի եւ 11-ամյա Սամվել Մ.-ի միջեւ, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները սովորում են նշված դպրոցում։