Այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս և չի բացառվում, որ ներսում դի լինի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։