«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետի ղեկավարությունը ցնծության մեջ է՝ երբեւէ ճաշարանից այսքան մարդ չի օգտվել, որքան այս գումարման խորհրդարանում։

Ի տարբերություն նախորդի, ե՛ւ թվով են պատգամավորները շատ, ե՛ւ գրեթե բոլորն օգտվում են բուֆետից, ի տարբերություն նախորդների, որոնք ընդմիջումներն անում էին թանկարժեք ռեստորաններում։ Տեղեկացանք, որ բուֆետի ղեկավարությունը հավելյալ սպասք է գնել, քանի որ եղածը քչություն է անում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում