Վերջին ամիսներին Հայաստանում նկատելիորեն նվազեցին բենզինի և դիզելային վառելանյութի գները: Մասնավորապես, բենզինի ռեգուլյար տեսակի գինը կազմում էր արդեն 400 դրամ: Ասում են, սակայն, որ այսօր բենզինի գների՝ 10 դրամով թանկացում է տեղի ունեցել: Ռեգուլյար տիպի բենզինը վաճառվում է 410, պրեմիումը՝ 430 դրամով: Գնային փոփոխություն է տեղի ունեցել նաև բենզինի սուպեր տեսակի վրա և այն 480 դրամից դարձել է 490 դրամ:

Հիշեցնենք՝ երեկ դատարանում շարունակվում էր «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Վերջինը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ առաջիկայում բենզինի գինը բարձրանալու է. «Միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու 10 օրվա ընթացքում մոտ 70-80 դոլար արդեն բարձրացել են։ Այնպես որ բենզինի գինն անպայման բարձրանալու է»:

«Սրանք արդեն պետությանը շանտաժ են անում»,- արձագանքել են օգտատերերը՝ անդրադառնալով այսօրվա թանկացմանը: