Մի օր սեղանի շուրջը Թումանյանն առաջարկում է խմել Անդրանիկի կենացը: Այդ երեկոյի մասին հիշում է Վահան Թոթովենցը՝ Անդրանիկի թիկնապահը:
«Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան,- ասաց Թումանյանը,- Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն»: 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը»:
Այդ լսելով՝ Անդրանիկը ծիծաղում է ու պատասխանում Թումանյանին. «Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան, «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը: Բոլորը ծիծաղում են: