«Ժամանակ» թերթը գրում է. «Դուբայի Four seasons հյուրանոցում տեղի է ունեցել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի աղջկա հարսանեկան հանդիսությունը: Փեսայի մասին հայտնի է, որ հայրը զբաղվում է Հայաստան զենքի ներմուծմամբ և վաճառքով:

Հարսանիքին ներկա են եղել նախկին իշխանության բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընտանյոք հանդերձ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աղջիկը ամուսնու՝ Հայկ Հարությունյանի հետ, ու էլի բազմաթիվ նախկիններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: