ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ այսօր՝ փետրվարի 27-ին, ստորագրվել են երկու երկրների երկրների միջեւ համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:

Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Իրանի ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջեւ:


Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առեւտրի, արդյունաբերական եւ հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջեւ:

Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը: