Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հիմնական հոսքի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շրջանավարտներին վկայականները հանձնեց ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հավելենք, որ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն առաջիկայում հայտարարելու է չորրորդ հոսքի ընդունելություն։