«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում զինվորներից հետո սմարթֆոնների եւ տեսախցիկով հեռախոսների օգտագործումն արգելվել է նաեւ կրտսեր եւ միջին սպայական կազմին:

Պատճառն այն է, որ այդ հեռախոսներով արված լուսանկարների տարածումը համացանցում պարունակում է որոշակի ռազմական գաղտնիք: Բացի այդ, ինտերնետին միացված հեռախոսների միջոցով հնարավոր է իրականացնել տվյալ անձի տեղորոշում, ինչը եւս պաշտպանական համակարգի մաս է կազմում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում