«Դա ցավ է բոլորիս համար, որ ժողովուրդը, ասենք թե, իր ցանկության, ասենք թե, հեղափոխության համար, դժգոհության համար, որ այսպիսի դժբախտություն կատարվեց, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար»,- Մյասնիկյանի արձանի մոտ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ խորհուրդ ունի մարտի 1-ն իր համար:

Մյուս հարցին՝ մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները բավարարո՞ւմ են, նշեց. «Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում են ու, ասենք թե, շուտով կբացահայտվի, իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն եղելությունը: Էսօր որևիցե մեկը կարծիք, միտք ասելու իրավունք չունի, որովհետև դա միայն իրավապահ մարմինները լիարժեք կարող են, արդեն գործը հանձնած ա, կներկայացնեն հանրությանը, բոլորին պարզ կլինի»:

Հարցին՝ Ձեզ երբևէ հարցաքննե՞լ են վկայի կարգավիճակում, Ծառուկյանը զայրացավ. «Ի՞նչ վկա, անհարմար չես զգո՞ւմ, ինչքա՞ն կարելի ա բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել... Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ... ես ձեր փոխարեն ամաչում եմ: Ինչի՞ համար հարցաքննեն, մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա, հասկանա՝ ինչ հարց ա տալիս: Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ու էս շանտաժները չի կարա Ծառուկյանի վրա ազդի»: