Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի սկզբնամասում, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն եւ Սյունիքի մարզի Սարավան գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: