Ամբողջ կյանքում գռփեցիք ու թալանեցիք, որ ձեր ու ձեր երեխաների համար ստատուս հայթայթեք ու հարստություն դիզեք, որ ցուցադրական շրջեք ու ձեզ ցույց տաք: Սոված մարդու սինդրոմ է, մի կերպ հասկանում ենք:Ժողովրդական խոսքն ասում է՝ բոշեն փաշա չի դառնա, կամ՝ աչքը կուշտ մարդուն, արիստոկրատին, ազնվականին ոչնչով չես զարմացնի, նա էլ՝ մյուսներին: Դուք ձեր վարքագծով մատնել եք, որ գենով, տոհմով երբեք չեք եղել այդպիսին, ու չեք էլ լինի, անկախ նրանից, թե ինչ գնանոց տներ եք առնում:Բայց դառնամ ասածիս. այդ ամենն արել եք, որ լավ զգաք իբր թե գոնե նման ստատուսով, ցուցադրական բաներով: Ու հիմա ամբողջ աշխարհը այս լուրի վրա ղժժում է ձեզ վրա, որ Փաշինյանի ասած՝ ձեզ պատերին են տվել ու ասֆալտին փռել ձեր չտեսության համար:Տղաներդ ու ընտանիքդ լա՞վ են զգալու այս զանգվածային մասխարայից, որ իրենց հորը պառկացրել են պոլին, բաժին բերման են ենթարկել ու նվաստացրել... Չգիտեմ: Ուզում եմ հավատալ՝ որ ոչ, երևի կամաչեն:Բա ինչի՞ եք ձեզ էդպես պահում հասարակության մեջ: Իսկ ամենալուրջը. չեք հավատա, բայց առաջինը կողմ կարտահայտվեմ այն օրինագծին, որով հասարակությանը այ էսպես չտես գյոռմամիշ կյանքով ապրող յուրաքանչյուրի շարասյան վրա թքելու, քարեր շպրտելու իրավունք տրվի... Ժամանակն է, որ բոլորը հասկանան մի բան. եթե ուզում են շեյխական կյանք անել, ուրեմն թող ընտանիքներով հավաքվեն ու հայ դե Դուբայ, Սաուդյան Արաբիա կամ որևէ այլ նման երկիր:Հայ ժողովուրդը պատմականորեն աշխարհիկ, հարավարևելաեվրոպական- միջերկրածովյան մշակույթի վառ ներկայացուցիչ է ու այս սուլթանատը թող իրենց ընտանիքներով տեղափոխեն ուր ուզում են, բայց ոչ Հայաստան:Հավաքվեք ու ռադ եղեք, դուք Հայաստանում տեղ չունեք այդ բարքերով: