«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց.

«Ռեստարտ»-ի ակցիան բուռն քննադատողներն ինչո՞ւ համառորեն չեն ուզում տեսնել դրան նախորդող իրենց հասցեին հանրայնորեն հնչեցրած հայհոյանքները:

Գևորգ Սաֆարյանի «լակոտ» բառից մարդիկ էին վաԴացել, Մալյանի հայհոյանքից նեղվողներ չկա՞ն:

Թե՞ նորից գործում ա «դռան դեմի մի քառակուսի մետրն ա իմը, դրանից հետո էս երկիրը էլ իմ երկիրը չի» սկզբունքը: Ու եթե կոնկրետ ձեր հասցեին չի հնչել հայհոյանքը, ուրեմն անցավ գլուխներդ ցավի տակ չեք ուզում դնել»։