Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս
հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան
կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:

Հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար.
 «Վեգա» խանութ-սրահների ցանց
 «Զիգզագ» խանութների ցանց
 «Վեստա» խանութների ցանց
 «ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» խանութների ցանց
 «Վենուս էլեկտրոնիկ» խանութ սրահ
 Իդեալ համակարգի խանութ-սրահներ
 «Դոմուս» հիպերմարկետ
 «Նոր Տուն» խանութների ցանց
 «Էլդորադո» հիպերմարկետ
 «Բեկո» խանութների ցանց
 «Ֆորտունա Թրեյդ» ՍՊԸ
Նշենք, որ Ամերիաբանկն ապառիկի գծով համագործակցում է ավելի քան 100 ընկերության հետ:
Համագործակցող ընկերությունների ցանկը ներկայացված է այս հղումով:


 ***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ
բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am