Մարտի 7-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել էին, որ Առաքել Այվազյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ համագյուղացի՝ 30-ամյա Կարինե Հ.-ն:

Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: