Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը, որի հարսանիքին 2018-ի ամռանը մասնակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ռուս առաջնորդին լավ պարող է անվանել եւ նրա հետ երկրորդ անգամ պարելու ցանկություն հայտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կանանց միջազգային օրվա առիթով Վիեննայում կազմակերպված միջոցառման ժամանակ Կնայսլը նշել է, որ ավստրիական լրատվամիջոցները ամեն անգամ օգտվում են ընձեռված հնարավորությունից հիշատակելու համար Վոլֆգանգ Մայլինգերի հետ իր ամուսնության արարողության ժամանակ Պուտինի հետ պարելու մասին: «Հնարավոր է հաջորդ շաբաթ ես կրկին նրա հետ պարեմ: Ես լինելու եմ Մոսկվայում: Նա իսկապես լավ է պարում»,- ասել է Կնայսլը:


Ավստրիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Պուտինից բացի, ինքը մեկ անգամ պարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանտի հետ: «Սակայն բրիտանացի նախարարի նկատմամբ ամբողջ հարգանքով հանդերձ՝ Պուտինն ավելի լավ պարող է»,- նշել է նա:

Կարին Կնայսլը մարտի 11-12-ին աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու եւ բանակցություններ է վարելու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: