Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։


Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից եւ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։

Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ։

Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։