Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմիր գծերի վերացման անհրաժեշտության մասին: «Կարծում ենք, որ կարմիր գծերը նույնպես ժողովրդի պահանջն է և մենք այսօր իրականացնում ենք այդ պահանջը: Հիմա քաղաքում շրջելու ենք ու բոլոր կարմիր գծերը մաքրենք»,- ասաց խմբի անդամներից մեկը: