ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ վերաբերող կրթական համակարգի ապաքաղաքականացմանը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհից մինչև դպրոց:

Էն ռեկտորները, որոնք բուհական համակարգը կուսակցական բջիջներ են դարձրել, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Թող դռներից, սեղանից ու բազկաթոռից ճանկռեն, բայց թող գնան իրանց համար այլ աշխատանք գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել»: