Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԻՊ՝ դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի մասին արտահերթ զեկույցի հրապարակումից հետո, իմ հանձնարարությամբ մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը արդեն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը, որպեսզի դպրոցների և մանկապարտեզների լիազոր մարմինների՝ ԿԳՆ, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և մնացած բոլոր համայնքապետարանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր երեխաների խնամքի և ուսման պայմանները դառնան ավելի բարվոք և բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան»։