Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից. «Սպանություն կատարող անձինք երկուսն են՝ աղջիկ եւ տղա` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն և 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է` սպանությունը` շահադիտական դրդումներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքի տներից մեկում հայտնաբերվել էր 81-ամյա տղամարդու դի` ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապած, գլխին` բռնության հետքեր: Սպանվածի տունն ու խանութը տակնուվրա էր արված, գողացված էր նրա ավտոմեքենան:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` պանվածը Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակչ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանն է: