Ինչպես արդեն հայտնել էինք, #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ էին արել։ Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ Երևանի փողոցները մաքրում այդ գրություններից։