ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին:


Պատգամավորը, մասնավորապես, գրել է

«Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են.

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:
Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:
Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»:

Այս գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել: