Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձավ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի ունեցվածքի վերաբերյալ վերջին շրջանում ծավալվող ակտիվ քննարկումներին: Նշենք, որ Քյարամյանը ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ ինքը հաշվետու չէ ոչ ոքի առաջ:

«Իհարկե, սխալ ձևակերպում է արել պաշտոնակատարը, ինքը լավ տեղյակ չէ, որ հաշվետու է. պետք է շուտափույթ կերպով ուղղի իր սխալը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արարատ Միզոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարը հայտարարություն էր տարածել, որում պարզաբանել էր, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել։