Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբևէ այս մասին չէի խոսի, եթե երկու օր շարունակ որոշ անձիք չփորձեին տեղեկություն կորզել իմ աշխատանքի վայրից («Հայբուսակ» համալսարան) ավելի կոնկրետ նրանց հետաքրքրում է, երբ եմ ես սկսել աշխատել վերոնշյալ համալսարանում։ Ի գիտություն բոլոր «հետաքրքրված» անձանց. ընդունվել և ավարտել եմ «Հայբուսակ» համալսարանը և անցել աշխատանքի նույն բուհում։

Սկսել եմ աշխատանքս որպես ընդունող հանձնաժողովի անդամ, այնուհետև դեկանի օգնական, դասախոս, ուսումնամեթոդական մասի մեթոդիստ, ուսումնամեթոդական մասի ղեկավար և շուրջ 7 ամիս է,որ աշխատում եմ որպես պրոռեկտոր։ Ինչպես հասկացաք շուրջ 13 տարի է, որ աշխատում եմ մի բուհում,որտեղ սովորում են շուրջ 1000 օտարերկրյա ուսանողներ թվով 35 երկրներից, որը ունի որակ և ճանաչում՝ չնայած նախկին ՀՀ ԿԳ նախարարների կողմից առաջացրած բազմաթիվ խոչընդոտների։