Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների`աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը, ում հանձնարարականով գյուղ են ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբ՝ առեղծվածային դեպքի հանգամանքները պարզելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: