Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մայիսի 4-ին՝ ժամը
18։30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս
տանող Գուդաուրի - Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր
միջոցների համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն