ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի նոր իշխանության դեմ հզոր ընդդիմություն է ձևավորվում և ինքը նույնպես ուզում է լինել նրանց շարքերում: «Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել, չգիտեմ՝ ոնց ենք անելու»,- արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հեգնելով Քոչարյանին: «Կա ընդդիմություն, կա իշխանություն ու բավականին սուր հակադրություններ կան, իսկ թե ինչ կոնտեքստում են պայքարը պատկերացնում... ԼՀԿ-ն երբեք չի պայքարում իր չնստելու համար, բայց ՀՀ-ում բավականին մարդիկ քաղաքականության մեջ են, որ չնստեն»,- հավելեց պատգամավորը: