«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:

Նշենք, որ Երեւանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաեւ անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում