Ոոստիկանության Մասիսի բաժին այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 3-րդ փողոցում՝ առվակի մեջ, մարդու գանգ կա: Հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգ: Գանգը փաթեթավորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: