ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս միացավ առավոտից մեկնարկած դատարանների մուտքներն արգելափակողների ակցիային: Լրագրողների հետ զրույցում վերջինս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ առաջարկելով սպասել մինչև վարչապետի ելույթը:

Հիշեցնենք, որ վարչապետն ուղիղ եթերում կխոսի կեսօրին: Պատգամավորը նշեց, որ պարզապես եկել է միանալու քաղաքացիներին: Կոնջորյանը հավելեց, որ չի հեռանա, քանի դեռ ակցիան չի ավարտվել: Հնարավոր քննադատություններին վատ չի վերաբերվում: