Մայիսի 16-ին Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը:

Ադրբեջանական Oxu.Az-ը հայտնում է, որ գնահատականները ներկայացնելու ժամանակ, երբ էկրանին հայտնվել է Ադրբեջանի քարտեզը, այնտեղ բացակայել են Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:

Նշվում է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը միջադեպից անմիջապես հետո դիմել է մրցույթի կազմակերպիչներին և Եվրոպական հեռարձակող միության ղեկավարությանը: Ներկայումս սպասում են պատասխանի: