Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում:

Մեր տեղեկություններով՝ 62-ամյա տղամարդու դին այգում, ծառից էլեկտրալարով կախված, տեսել է հարևանը: Թաղամասում շրջանառվող լուրերի՝ ինքնասպան եղած տղամարդը առողջական խնդիրներ ուներ, և, չի բացառվում, որ հենց այդ հանգամանքն էլ դրդել է նրան ծայրահեղ քայլի դիմել:

Նա ընտանիքի անդամներին ուղղված երկտող է թողել, որի բովանդակությունը մեզ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ապրում էր կնոջ հետ, իսկ երեխաները՝ առանձին:

Թաղամասում ասում են, որ նրա տղան հայտնի ռեփեր է:

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am