Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին։

Օրբելյանը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

Գործով, որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ –ը։ Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։


Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում)։

Այս որոշումից հետո Օրբելյանը հայտարարել էր, որ մտադիր է դիմել դատարան։