Փաստաբան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դատավոր Ազարյանի գրառմանը.

««Երազում տեսել եմ՝ իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես եւ իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետեւանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ». դատավոր Ազարյան։

Տարիներ շարունակ ստացել եմ սպառնալիքներ, այդ թվում մահվան սպառնալիք։ Մեքենայով վրաերթի փորձ ա եղել։ Մի գործով քննիչը «հիշեցրեց», որ երեխա ունեմ և «իրենք տեղյակ են իմ երեխայի տեղաշարժի մանրամասների մասին» /այդ ժամանակ տղաս 6 տարեկան էր/։

ԲԱՅՑ
Ես չեմ տեսել և չեմ տեսնում վատ երազներ․ երևի խիղճս մաքուր է»,-գրել է փաստաբանը։