Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 13:40-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաև Գագիկ Հարությունյանի եղբայր, ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Տոհմական իշխանությունը բերում է տոհմական զգուշավորությա՞ն: Ուշագրավ կլիներ ծանոթանալ Արզուման Հարությունյանի հրաժարականի պատճառաբանությանը: Հո չէ՞ր գրելու «եղբորս հրաժարականի պատճառով»:

Կամ՝ «ԲԴԽ տանիքից զրկվելու պատճառով»: Կամ՝ «վեթինգից զգուշանալու պատճառով»: Կամ՝ «կոմֆորտի գոտին վերջացավ, էլ չե~մ դիմանում»:

Հրայր Թովմասյանը դիմանում է: Նրան «չդիմանալ» թույլատրված չէ, չնայած համոզված եմ՝ շատ կուզենար չդիմանալ: Հրահանգված է դիմանալ առնվազն վեց ամիս: