«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Քոչարյանի հիվանդանոցում գտնվելու ու հիվանդություններ պեղելու մասին տեղեկատվությունը ճիշտ է, որպեսզի դրսում բուժվելու միջնորդություն ներկայացնի, ուրեմն Բակոն, արդեն իսկ, շա՜տ մեծ խնդիրներ ունի: Ինչ վերաբերում է Քոչարյանի այս քայլին, դա նշանակում է, որ նրա ամբողջ մարտավարությունը զրոյացել է: Քոչարյանի ամբողջ հույսը դատական համակարգի վրա էր, իսկ վեթինգը խառնեց բոլոր խաղաքարտերը»:

Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի աղբյուրը տեղեկացրել է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ևս յոթ այլ անձանց ուղեկցությամբ գտնվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Ըստ աղբյուրի՝ Քոչարյանը ցանկանում է ստանալ համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնք նրան հնարավորություն կտան բուժման պատրվակով լքել Հայաստանը: Քոչարյանը հավանաբար հասկանում է, որ ինքը երկար ժամանակ չի կարողանալու վայելել ազատությունը: