Գեղարքունիքի մարզում, այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Շվեյկինը իր վարած Nissan մակնիշի 35 SX 743 համարանիշի ավտոմեքենայով, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրառատ առուն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կ. Շվեյկինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն:


Աղբյուրի տեղեկություններով, վթարի մասին ոստիկանություն ահազանգել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը: