ՌԴ Օմսկի շրջանի Կալաչինսկ քաղաքում իրավապահ մարմինները փորձում են պարզել 3 հոգանոց ընտանիքի անհետացման հանգամանքները: Այդ մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունից:

Քննության տվյալներով՝ տեղի ունեցածի մասին ոստիկանություն է դիմել անհետացած անձանցից մեկի գործընկերը: Կինը գնացել է իր գործընկերուհու տուն եւ այնտեղ հայտնաբերել միայն քնած 4-ամյա փոքրիկին: Ընտանիքի մյուս անդամները հեռախոսազանգերին չեն պատասխանել: Ընդ որում, բնակարանի դուռը բաց է եղել:

Դեպքի վայր ժամանած քննիչները բնակարանում արյան հետքեր են հայտնաբերել: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով («Երկու եւ ավելի անձանց սպանություն»): Իրավապահներն առաջ են քաշել վարկածը, որ 50-ամյա տղամարդը սպանել է իր 40-ամյա կնոջը եւ 15-ամյա դստերը, ինչից հետո թաքցրել է նրանց մարմինները եւ անհետացել:

Ներկայումս կատարվում են որոնողական աշխատանքներ՝ տուժածների եւ կասկածյալի գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Վերջինս, ենթադրաբար, տեղաշարժվում է Kia Shuma մակնիշի ավտոմեքենայով:

Ապրիլի 27-ին նման դեպք էր արձանագրվել Ուֆայի մոտակայքում: Ընտանիքի հայրը սպանել էր կնոջը եւ 3 երեխաներին, ապա ինքնասպան եղել, երբ նրա մոտ էին եկել ոստիկաններն ու քննիչները:

 Նյութի աղբյուրը՝ galatv.am