Ոստիկանությունն անդրադարձել է Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին:

Այսառնչությամբ, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ եւ ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել եւ այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես եւ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն»: