«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախկին եւ ներկա զինվորականությունը, որը մինչեւ վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:

Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ:


Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում