Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք վապշե իմացե՞լ եք, թե ինչ մեդալ է տվել օրիգինալ Նազարբաևը մյուս Նազարբաևներին. «Ղազախստանի առաջին նախագահ - ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» անվան մեդալ (орден Первого президента Казахстана – лидера нации Нурсултана Назарбаева):

Ու ինչ-որ տարօրինակ մարդիկ քննադատում կամ նախատում են Նիկոլին: Ժողովուրդ, ամոթ է, ախր, որ նման մեդալ ստանար մեր պետության ղեկավարը՝ անկախ նրանից, թե իրեն ինչպես եք վերաբերվում: Ասենք՝ դա կսազեր Ալիևին, ոչ թե՝ Փաշինյանին: Այլ բան, որ ձեր կուռքը լինի Ալիևը ու նեղվեք, թե բա Ալիևի չափ չկար Փաշինյանը, որ ինքն էլ ստանար:
Թարգեք, յեքա մարդ եք: Հազիվ զատվում ենք բռնապետերից: Ոնց որ մեր պետության վատն ուզեք»: