ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն ցավոք մեր մեջ կան նաև տականքներ:

Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` իրավական հանգուցալուծումը»: