Թուրք-իրանական սահմանին, թուրք զինվորականների ու ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) ներկայացուցիչների միջև, տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 զինվորական է մահացել, 5-ը՝ վիրավորվել. այս մասին հաղորդում է թուրքական Anadolu-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Իգդիրի նահանգում: Միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը ընդդեմ ՔԱԿ-ի լայնամասշտամբ հատուկ գործողություններ են սկսել իրականացնել:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: