Հունիսի 3-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Վ.Շ., ծնված 1993 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Ի.Պ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Օ.Շ.-ն (ծնված 1955 թ.), Ռ.Շ.-ն (ծնված 1938 թ.) և Ա.Մ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: