ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն առավոտ արթնանում ու սենց մի «հանճարեղ» բան եմ կարդում իմ մասին. ներկայացնեմ թոփ 8 վերնագրերը (մոտավոր մեջբերում)`
▪️ Ալեն Սիմոնյանի դասարանցին կոշիկ է գնել. հին իշխանական ավանդույթները շարունակվում են
▪️ ՀՀԿ-ի համար սիգարետ առնողի կտրուկ պատասխանn Ալեն Սիմոնյանին
▪️ Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հորոսկոպում
▪️ Ալեն Սիմոնյանը չի վերցրել մանրը խանութից, որտեղի՞ց այդքան փող իշխանությանը
▪️ Ո՞վ է Ալեն Սիմոնյանի 80-ամյա գեղեցկադեմ ուսուցչուհին
(լուսանկարներ)
▪️ Կտրուկ վատացել է Ալեն Սիմոնյանի և իրենց համատիրության ղեկավարի հարաբերությունները
▪️ Ալեն Սիմոնյանn անսպասելիորեն ներկա է եղել իր ծննդյան օրվա միջոցառմանը
▪️ Միջադեպ ինքնաթիռում. Ալեն Սիմոնյանը երկրորդ գավաթ հյութն է ուզել...

Լավ օր բոլորին»: